Իրանում մահապատժի են ենթարկել երկրի պաշտպանության նախկին փոխնախարարին
Շաբաթ օրը՝ հունվարի 14-ի առավոտյան, մահապատժի է ենթարկվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարին, որը մեղադրվում էր բրիտանական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու մեջ։ Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Աքբարին մեղավոր է ճանաչվել ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկություններ բրիտանական արտաքին հետախուզության MI-6 ծառայությանը փոխանցելու համար։
Մոհամմադ Խաթամիի նախագահության օրոք նա զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։
Մեծ Բրիտանիայում ասել են, որ դա քաղաքական որոշում է եւ պահանջել են ազատ արձակել բրիտանական քաղաքացիություն ունեցող Աքբարիին։