Ուկրաինայում պատերազմի ավարտը չի երևում․ ՄԱԿ
Ուկրաինայում պատերազմը մոտենում է իր առաջին տարելիցին և մարտերի ավարտը չի երևում։Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
«Բայց բոլոր պատերազմներն ավարտվում են, և սա նույնպես: Ուկրաինան, Ռուսաստանը, աշխարհը չեն կարող թույլ տալ, որ այս պատերազմը շարունակվի: Գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել կողմերին վերջ դնել այս անիմաստ, չարդարացված հակամարտությունը ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ միջազգային իրավունքով»,- ասել է Դի Կարլոն՝ ելույթ ունենալով Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։