«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

ՀՀ-ն պետք է կիրառի տեղեկատվական, դիվանագիտական, անվտանգային ողջ գործիքակազմը, որպեսզի Ալիևի ասածներն իրականություն չդառնան․ մենք դրա ռեսուրսն ունենք․ Արցախի ՄԻՊ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց այն մասին, որ Լաչինի միջանցքը փակելու գործողությունն Արցախը հայաթափելու նպատակով է։ Նա ասաց. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները ՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի, կամ ռուս խաղաղապահների մեքենաներով, կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս փաստը հաշվի առնելով՝ դիմել է միջազգային գործընկերներին։

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ եզրակացրեցիք Ալիևի այս հայտարարությունից։

-Սա ցեղասպանության եւ էթնիկ զտման ահազանգ է՝ մի բան, որի մասին երկար ժամանակ է խոսում ենք։ Միջազգային գործընկերների հետ ամեն հանդիպման ժամանակ ասում եմ։ Սա Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական նկրտումների, էթնիկ զտման խոստովանությունն է։ Եթե այս ամենից հետո էլ միջազգային հանրությունից հստակ քայլեր եւ արձագանքներ չտեսնենք, ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրված հաստավոր կոնվենցիաները որեւէ իմաստ ու արժեք չեն ունենա։

-Ի դեպ, հենց այդ «միջազգային կոնվենցիաներին» հղում անելով՝ Ալիեւը պնդեց, թե պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք», քանի որ Հայաստանը պատմական «արեւմտյան Ադրբեջանն է»։

-Դա բռնապետի ցնդաբանություն է։ Դա հետեւանքն է նրա, որ 2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները չպատժվեցին, արձագանքի եւ գնահատականի չարժանացան այնպես, ինչպես պետք էր։ Ուստի միջազգային հանրությունն այս հարցում ձախողվել է։ Ամեն ինչ սկսվում է այնտեղից, երբ Եվրոպայում Ալիևին համարում են վստահելի գործընկեր, երբ համարձակություն չկա մարդու իրավունքների վրա թքած ունեցողին իր անունով կոչելու։ Դրա համար նման իրավիճակ ունենք։

-«Մեծ վերադարձի երկրորդ փուլը». այս խորագրով ծրագրին է լծվել Ադրբեջանի ողջ պետական, տեղեկատվական ռեսուրսը, և դա ենթադրում է ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում։ Որքանո՞վ է հայկական կողմի արձագանքը սրան համարժեք, ի՞նչ անելիքներ կան, որովհետեւ ոչ վաղ անցյալում Ադրբեջանը խոսում էր «Ղարաբաղ վերադառնալու մասին», և մի քանի տասնամյակ անց «վերա- դարձավ» ռազմական ճանապարհով։

-Շատ կարևոր հարցադրում է, որովհետեւ Ադրբեջանից եկող այսօրվա ազդակները չպետք է անուշադրության մատնվեն։ Հենց այսօր ՀՀ-ն պետք է կիրառի տեղեկատվական, դիվանագիտական, անվտանգային ողջ գործիքակազմը, որպեսզի որեւէ կերպ Ալիեւի ասածներն իրականություն չդառնան։ Եթե անկեղծ, մենք դրա ռեսուրսն ունենք դիվանագիտական, իրավական հարթակներում՝ հաշվի առնելով նաև սփյուռքի ռեսուրսը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։