Հաագայի դատարանում Լաչինի միջանցքի շրջափակման հարցով լսումներ կանցկացվեն
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումներ կանցնակցի։ Այս մասին ասվում է Հաագայի դատարանի Twitter-յան հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ-ի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումները կանցկացվեն հունվարի 30-ին Հաագայի խաղաղության պալատում։
Նշվում է նաև, որ հանրային լսումներ կանցկացվեն նաև ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի շրջանակներում։ Այս լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։