ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խոստացել է պատասխանատվության ենթարկել Իրանին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով իրանա-բրիտանացի քաղաքացի, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի մասին տեղեկատվությունը: .
«Ալիռեզա Աքբարիի դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են ունեցել»,- ասել է Պատելը ամենօրյա ճեպազրույցում։
«Մենք շատ անհանգստացած ենք այն լուրերով, որ պարոն Աքբարին ժամեր շարունակ հարցաքննել և ստիպել են կեղծ խոստովանություններ անել», - ասաց նա: