«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

Սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ. Վահե Հակոբյան

Քանի կա այս իշխանությունը, որևէ լուրջ հարց չեն կարող բարձրացնել, լուծել։ «Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ որևէ գործ չունեն Արցախի հետ։

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի առնչությամբ իրենք որևէ գործ չունեն։ Սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, և ուզի, թե չուզի կրում է պատասխանատվություն՝ չկատարաված պայմանավորածությունների համար»,–ասաց նա։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական բախումների, մեծ խաղերի մեջ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր ու փոքրիկ խաղիկները տանել, փոխանակ հարցեր ուղղեն նույն ռուս խաղաղապահ առաքելությանը, իսկ այդ հարցերը կան, օբյեկտիվ են ու ակնկալել պատասխաններ։ Ըստ պատգամավորի, իշխանություններն անում են հակառակը` շարունակում են փնովել խաղաղապահների հեղինակությունը, ինչով հող են նախապատրաստում ներգրավելու Արևմուտքին։

Վահե Հակոբյանն ընդգծում է` պարզ ու հստակ մեսիջ պետք է փոխանցել. «Այսօր այլընտրանք չկա, քան կիրառել «անջատում հանուն փրկության» բանաձև, այսինքն Արցախի ճանաչման հարցը պետք է այսօր սարքել օրակարգ, օրակարգում համար մեկ, միաժամանակ բացառենք, օրակարգերից հանենք, դուրս շպրտենք այն գաղափարը, որտեղ անգամ թեթև հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա պետք է իսկապառ բացառենք»,–ասաց նա։

Ըստ պատգամավորի, ջանքեր պետք է գործադրվեն նաև միջազգային մեդիա դաշտում, որպեսզի նույն միջազգային հանրությունը հասկանա, որ միայն հայտարարություններ անելով, դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, հռետորաբանությունը, ինչը բավարար պայման չէ, ընդ որում հաջորդ օրը երբ նույն Ադրբեջանի հետ կնքում են պայմանագիր։

«Ադրբեջանը պետք է հասկանա, ընկալի, որ նման տեռորիստական հռետորաբանությամբ, քայլերով կընկնի անդառնալի հետևանքների մեջ։ Մենք բոլորս պետք է ներգրավենք այս պրոցեսների մեջ»,–նշեց Վահե Հակոբյանը։