Ռուս խաղաղախահներին այլընտրանք չկա. Վահե Հակոբյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ, ռուս խաղաղախահներին այլընտրանք չկա։
«Պետք է բարձրացնել նրանց քանակային ավելացման հարցը, քանի որ, ակնհայտ է, որ այսօր 1980 հոգին բավարար չեն լուծելու այն հարցերը, որոնք դրված են առաքելության վրա։ Պետք է բարձրացնել ժամկետների վերաբերյալ հարց, որ անժամկետ լինի»,–«Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց պատգմավորը։
Նա նաև նշեց, որ պետք է օդային կապ լինի Ստեփանակերտի ու արտաքին աշխարհի միջև, ինչը կլինի այլընտրանք և Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ ճանապարհը փակելով հարց չի լուծվում։
«Սրանք այն կիրառելի քայլերն են, որոնք մենք այսօր պետք է անենք, ինչը հնարավոր է Հայաստան, Սփյուռք, Արցախ լիարժեք կոնսոլիդացիայի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը։
Ըստ նրա` Հայաստանը դեռ շատ մեծ պոտենցիալ ունի. «Ցանկության դեպքում` կկարողանանք հաղթահարել նաև այս ճգնաժամը, որի առջև կանգնած ենք։
Նա կրկնեց, որ ռուս խաղաղապահներին պետք է ուղղել շատ հարցեր, որոնք օբյեկտիվ են ու փորձել ստանալ դրանց պատասխանները, այլ ոչ թե փնովել, քանի որ այսօր միակ երաշխավորն են, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն ապրում են իրենց հողի վրա անգամ շրջափակման մեջ։