Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է. Սամանթա Փաուեր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկությունը։ Ամեն օր, երբ առևտրային տրանսպորտը և մարդասիրական օգնությունը չեն կարող անարգել հոսել Լեռնային Ղարաբաղ, հումանիտար ճգնաժամի հավանականությունը մեծանում է։ Միջանցքով պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը»։