Բրիտանիան Ուկրաինային տանկեր կուղարկի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը համաձայնել է տանկային շարասյուն ուղարկել Ուկրաինա։
Ինչպես հայտնում է The Independent-ը, մոտ ապագայում չորս Challenger 2 տանկ կուղարկվի Արևելյան Եվրոպա, ևս ութը կառաքվեն շուտով:
Շաբաթ օրը Սունակը պաշտոնապես կտեղեկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին իր ծրագրի մասին:
Այս շաբաթվա սկզբին արևմտյան պաշտոնյաները խոստովանեցին, որ Ուկրաինան չի կարողանա հետ վերցնել ռուսական զորքերի կողմից գրավված տարածքների մեծ մասը՝ առանց մարտական հզորության բարձրացման, այդ թվում՝ տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի։