Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի չորս AH-64 Apache հարվածային ուղղաթիռ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինային մատակարարել 4 AH-64 Apache հարվածային ուղղաթիռներ և Hellfire կառավարվող հրթիռներ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով պաշտպանական աղբյուրներին։
Նրանց հաշվարկներով՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ղեկավարները նույնպես կարող են հարվածային ուղղաթիռներ ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի։
Ինչպես նշում է պարբերականը` յուրաքանչյուր AH-64 Apache ուղղաթիռ կարող է զինված լինել 16 Hellfire հրթիռներով, 76 Hydra 70 զենիթային հրթիռներով և 30 մմ ավտոմատ թնդանոթով։
Պարբերականը նշում է, որ ենթադրվում է, որ օդաչուների պատրաստություն կանցկացվի Մեծ Բրիտանիայում, իսկ ուղղաթիռների սպասարկման բազան կտեղակայվի Ուկրաինային սահմանակից երկրներից մեկում, օրինակ՝ Լեհաստանում։