Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Ինչո՞ւ են աղմկում Փաշինյանի դրածո Արոն ու Ռուբոն. ո՞ւմ իշխանությունն են փորձում հաստատել հայկական հողի վրա՝ իրենց, թե՞ թnւրքի

Արդեն 36 օր է` Արցախը բլոկադայի մեջ է: Հայաստանի վաղեմի թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով (ինչպես ինքն է խոստովանել իր ասուլիսի ժամանակ), իրենց «բնապահպաններ» անվանող ու նաև ուսանող ադրբեջանցիներն Արցախը կտրել են մայր Հայաստանից՝ փակելով կյանքի ճանապարհը:

Արդյունքում՝ ծնողներից բաժանված անչափահաս երեխաներ, վիրահատության հնարավորություն չունեցող ծանր հիվանդներ, հովհարային անջատումներ, ինտերնետի խափանումներ, գազամատակարարման դադարներ, դատարկ դեղատներ ու մթերային խանութներ: 

Հունվարի 20-ից էլ Արցախում որոշ ապրանքատեսակներ կտրամադրվեն միայն կտրոնով:

Պարզ է, չէ՞, որ Հայաստանին ու Արցախին (հետևաբար նաև հայկական այդ տարածքներում ապրող հայ ժողովրդին) այս իրավիճակին հասցրել են ՀՀ վարչապետ համարվող Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահի պաշտոնում Փաշինյանի կողմից «դրված» Արայիկ Հարությունյանը:

Այն, որ այս երկուսը համագործակցում են՝ անհերքելի փաստ է.  2021-ի հունիսի  21 ընտրությունների օրը Արայիկ Հարությունյանի` ՔՊ գրասենյակում հայտնվելը վկա...

Եթե լսենք այս երկուսի կոչերը, ապա կարելի է կարծել, թե սրանք այն հայրենասեր տեսակն են, ովքեր իրենց կյանքը պատրաստ են դնել հանուն հայրենիքի փրկության:

Բայց հայտարարությունները մի բան են, իսկ իրականությունը՝ մեկ այլ բան. Շուշին դժգույն ու դժբախտ անվանող Փաշինյանը և նրա մանկլավիկ Արայիկը պայքարում են միայն իրենց աթոռին մնալու համար: Ու այս ճանապարհին համաձայնվել են անգամ Ադրբեջանի ղեկավարի թեզին, թե Արցախը Ադրբեջան է, ովքեր համաձայն չեն՝ թող գնան Արցախից...

Ու քանի որ ոչ ոք չի գնում, ուստի Ալիև-Փաշինյան-Հարությունյան «տրոյկան» որոշել է բլոկադայի ենթարկել Արցախն ու հայաթափել այն՝ զուգահեռաբար Հայաստանին թշնամացնելով իր դաշնակից Ռուսաստանի դեմ: 

Որքան էլ տհաճ է արտաքին քաղաքական լարվածության ու հումանիտար ճգնաժամի ֆոնին խոսել ներքին քաղաքականությունից, այնուամենայնիվ չենք կարող չնշել Ռուբեն Վարդանյանի գործոնն ու դրա հետ կապված արհեստական լարվածությունը: 

Վարդանյանը, ըստ էության, միանում է «տրոյկա»-ին՝ դարձնելով այն «քառյակ...»

Փոխանակ խնդրին որևէ կերպ լուծում տալու և արտաքին թշնամու դեմ պայքարելու, Վարդանյանը պայքարում է Արցախի իշխանություների դեմ... պայքարում է՝ տեղեկատվական դաշտում...

Այլ կերպ ասած՝ այսօր Արցախի գործող իշխանության մի թևը մյուս թևի դեմ է պայքարում, ինչը զզվելի է, կասկածելի ու անտրամաբանական...

Ու մինչ Ռուբեն Վարդանյանի գլխավոր հարցը «հրաժարական տալ-չտալու» մասին է, Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ հումանիտար շրջափակման կիզակետում:

Պարզ է, որ Ադրբեջանը կարող է օգտվել Արցախի ղեկավարների գզվռտոցից ու սողոսկել Արցախի սահմաններից ներս՝ հաստատելով իր գերիշխանությունը։

Այնպիսի տպավորություն է, թե Արցախի ներսում բուն դրած արհեստական լարվածությունը ուղղված է Արցախի հայաթափմանը, որին մասնակից են հայ ղեկավարները՝ Նիկոլը, Արայիկը և Ռուբենը...

Սրանց նպատակը կարծես միայն իշխանություն պահելը լինի, որը հարց է առաջացնում՝ իշխանության գինը պետությունը սկուտեղի վրա թշնամուն մատուցե՞լն է...

Մյուս կողմից էլ՝ ի՞նչ իշխանության մասին ենք խոսում, եթե թուրքը իր գերիշխանությունն է փորձում հաստատել:

Այնպես որ, պարոնայք իշխանավորներ, կողմնորոշվե՛ք`  ո՞ւմ իշխանությունն եք փորձում հաստատել հայկական հողի վրա՝ ձե՞ր, թե՞ թշնամու...

Արմինե Մկրտումյան