Հուլուսի Աքարը կայցելի Լոնդոն
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելում է Լոնդոն։ Այս մասին ասվում է նախարարության Թվիթերյան էջում։
Ինչպես նշվում է, Լոնդոնում Աքարը երկկողմ հանդիպումներ կանցկացնի պաշտպանական արդյունաբերության և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։