«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

Եթե իշխանամոլները 2021-ին երկիրն ընտրությունների չտանեին, հերթական ընտրությունները կլինեին այս տարի․ Թանդիլյան

Մենք այսօր հայոց պատմության ամենածանր, հակասական ու միևնույն ժամանակ ամենաորոշիչ պահերն ենք ապրում։ Ականատեսն ենք մի խենթացնող եղելության, երբ մեր երկրի իշխանությունը հայրենիքի համար ամենակարևոր հարցում ավելի ձգտում է բավարարել թշնամու պահանջները, քան գործել հանուն ազգային շահի, և, զավեշտալին այն է, որ դա արվում է լայն զանգվածների հանցավոր անտարբերության ներքո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Բայց մենք դրա իրավունքը չունենք․․․։ «Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120 000 մարդու ճակատագրի հետ խաղալ։ Իրավունք չունենք նեղ անձնական շահերին և իշխանատենչության մոլուցքին տուրք տալով՝ երկիրը տանել արկածախնդրության։

Իրավունք չունենք Արցախի իրավիճակի անմեղսունակ գնահատականների հետևանքով առաջացած՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ վարել։ Ընտրությունների մասին խոսակցությունները, կամ որևէ միջոցով դրանք անխուսափելի դարձնելը ոչ այլ ինչ է, քան՝ դավադրություն Արցախի դեմ։

Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն առաջին անգամ հարձակվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և ներխուժեց Սև լճի տարածք մայիսի 12-ին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական միտքը մարտի 18-ին արդեն ճգնել էր արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, և բոլորը խիստ զբաղված էին «թեժ» ընտրությունների քարոզարշավին նախապատրաստվելով։

Եթե պետականամետ, ամուր լինելու և ծանրագույն պահին պետության մեջքը պահելու վարքագիծը գերիշխեր հայ քաղաքական մտքում, նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ի ցնցումների պահին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կկանգնեին, և արդյունքում հերթական ընտրությունները կլինեին արդեն այս տարի, երբ ամեն բան տեսնող ու հասկացող մեր ժողովուրդը, որի համար Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը լիարժեք բացահայտեց՝ ով ինչի համար ինչերի է պատրաստ, վերջնականապես կվռնդեր երկիրը կործանած բոլոր նախկիններին ու ներկաներին, և Հայաստանի ու Արցախի համար շանս կբացվեր արդեն այսօր։

Բայց մենք համբերատար ենք ու համառ։ Կսպասենք՝ ինչքան պետք է, այնպես՝ ինչպես հարկն է, ամեն օր մոտեցնելով այդ օրը։ Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի երկիր ու հայրենիք կունենանք։

Իսկ մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ։

Եվ սա պայքար է, բառի հենց ուղիղ իմաստով պայքար՝ հանուն ապրելու, հանուն կյանքի։

Այո՛, Արցախը պայքարում է, Արցախը կանգուն է, իսկ մեր անելիքն այստեղ՝ Հայաստանում է՝ այդ պայքարին միանալու ու աջակցելու միջոցով։ Մենք ունենք թիմ, ունենք նվիրում պետության և հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել հանուն Հայաստանի և Արցախ միասնության։

Մենք պատրաստ ենք ջանք չխնայել վստահության այս խորը ճգնաժամի պայմաններում անտարբերությունն ու հիասթափությունը կոտրելու, ուժերը համախմբելու, բովանդակային համագործակցություններ մեկնարկելու և Հայաստանի ու հայկականի ապագան ձևակերպելու համար։

Հայն ունի երկու ապրելու երկիր՝ Հայաստան և Արցախ, և Հայաստանի ու Արցախի համար մենք աշխատում ենք անդադար։ Մենք պայքարել և պայքարելու ենք Հայաստանի և Արցախի միասնության համար։ Եվ մեզ համար չկա այլընտրանք»։