ԱՄՆ-ը Եվրոպային գազ է առաջարկել մատչելի գնով
Միացյալ Նահանգները պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել մատչելի գներով։
Այս մասին ասել է ԱՄՆ խոշորագույն գազ արտադրող EQT ընկերության ղեկավար Թոբի Ռայսը Աբու Դաբիում կայացած համաժողովում։
Ռայսի խոսքով, երկարաժամկետ պայմանագրերի դեպքում հեղուկ գազի գինը եվրոպացի սպառողների համար կկազմի մոտ 380 դոլար հազար խորանարդ մետրի համար։