Բանակցելու տարբերակ չկա, պատերազմը պետք է հաղթել. Պոդոլյակ
Պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու ոչ մի ձև չկա, Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Պետք չէ շարունակել ձևացնել, թե ինչ-որ մեկը դեռևս ինչ-որ բան չի հասկանում։ Ռուսաստանի Դաշնությունը հարձակվել է Ուկրաինայի վրա առանց որևէ պատճառի: Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք պատերազմ է մղում բոլոր տեսակի զենքերով»,– Պոդոլյակը գրել է Twitter-ի իր էջում։
Նա հավելել է.«Բանակցելու տարբերակ չկա, պատերազմը պետք է հաղթել»: