Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Արևային դպրոցներ Արցախում». մեկնարկում է նոր ծրագիր

«ռեԱրմենիա» հարթակը և «Վյուն» գործակալությունը համատեղ նախաձեռնել են «Արևային Արցախ» ծրագիրը, որի նպատակը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Վյուն» գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանը:

«ռեԱրմենիա» հարթակ հայտ են ներկայացրել «Հավասար հնարավորություն» հասարակական կազմակերպությունը և Մարտունու երիտասարդական կենտրոնը։ Նրանք առաջարկում էին «Արևային դպրոցներ Արցախում» նախագիծը: Եվ հենց այսպես էլ այն սկսեց կյանքի կոչվել: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Մարտունու շրջանի Ճարտար, Քերթ, Սպիտակաշեն, Բերդաշեն համայնքների, ինչպես նաև քաղաք Մարտունու դպրոցներում արևային կայաններ տեղադրել, որոնք կմատակարարեն մշտական անվճար էլեկտրաէներգիա ոչ միայն դպրոցներին, այլ նաև՝ հարակից հանրային կառույցներին: Ըստ էության՝ էլեկտրաէներգիա արտադրողը դպրոցն է դառնում` այդպիսով խնայելով նաև էլեկտրականության համար վճարվող գումարը»,-նշել է Կ. Թոմիկյանը՝ հավելելով, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 մլն դրամ:

«Արցախպրես»-ի զրուցակիցը տեղեկացրել է՝ նախագծի մեկնարկի ժամանակ Արցախը դեռ շրջափակման մեջ չէր, և ծրագիրը հավանության է արժանացել, քանի որ պատերազմից հետո, հատկապես` Արցախում, արդիական է արևային էներգիայի կիրառումը։

«Պատերազմի ժամանակ նույն Մարտունու շրջանի ամբողջ էներգետիկ համակարգը վնասվել էր, և հոսանքի անջատումները պարբերական, երկարատև բնույթ էին կրում: Արևային կայանները ունեն երկու կարևոր բաղադրիչ` էներգախնայողությունն ու էներգետիկ անկախությունը, որոնք ապահովում են մարտկոցները: Սրանք կրկնակի թանկ են,և շատ դեպքերում մարտկոցներով տարբերակը նպատակահարմար չէ: Մեր նախատեսած հինգից` Սպիտակաշեն համայնքի կայանը ևս մարտկոցով կլինի և կունենա էներգետիկ անկախություն: Եվ Սպիտակաշենը, ըստ էության, ցանկացած ճգնաժամային իրավիճակում կկարողանա մշտապես էլեկտրաէներգիա ունենալ, ինչից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերը»,-մանրամասնել է տնօրենը:

Ըստ Կ. Թոմիկյանի` աշխատում են փուլային տարբերակով: Առաջին կայանը կտեղադրվի Քերթի դպրոցում, երկրորդը՝ Սպիտակաշենի, հաջորդաբար՝ Բերդաշենի և Ճարտարի, իսկ վերջում՝ քաղաք Մարտունու դպրոցում:

«Այս պահին Քերթի դպրոցի կայանի գումարն արդեն ունենք, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով կայանի տեղադրումն ուշանում է, որովհետև կայանները պետք է ներմուծվեն: Հիմա մենք անհրաժեշտություն ունենք գումարն ամբողջությամբ հավաքելու, որպեսզի ճանապարհը բացվելուն պես` կարողանանք գործընթացն ավարտին հասցնել»,-ընդհանրացրել է գործակալության տնօրենը` գործին աջակցել ցանկացողներին հորդորելով միանալ ծրագիրը կյանքի կոչելու կարևոր գործին։