Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Կալանավորված դաշնակցական Գառնիկ Մանուկյանի պաշտպանը պնդում է, որ վարույթը նախաձեռնվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց, իբր, նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մանուկյանի պաշտպան Վահե Զոհրաբյանը։

Հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։ Քննիչը նրանց մեղադրանք է ներկայացրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանները մերժել են Արտավազդ Մարգարյանին և Հունան Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունները՝ միևնույն ժամանակ նրանց ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։

Պաշտպան Վահե Զոհրաբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման երկու հիմք էր նախանշել միջնորդության մեջ, որից դատարանը բավարարել է միայն մեկը՝ քրեական դատավարության իր վրա դրված պարտականությունը չկատարելու ռիսկը, այդ հիմքով էլ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք կներկայացվի։ Բացի այդ, պաշտպանը կասկածի տակ է դնում նաև վարույթի օրինականությունը, ինչպես նաև՝ ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը։

«Ինչպես հայտնի է՝ հիշյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելով ձեռք բերված՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում զետեղված ինչ-որ ձայնագրության հիման վրա, ինչը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ անձանց հեռախոսային խոսակցությունների լսում ՕՀՄ-ներ կարող են իրականացվել միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որը տվյալ պարագայում ամբողջությամբ բացակայում է, համենայն դեպս՝ պաշտպանական կողմին մինչ օրս նման փաստեր չեն ներկայացվել։ Բացի այդ, չի նույնականացվել՝ կոնկրետ ձայները պատկանում են քրեական վարույթով անցնող անձանց, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանին, թե ոչ, սակայն մեր կողմից նախանշված քրեադատավարական այս խախտումները դատարանի կողմից որևէ ուշադրության չարժանացան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը թե նախկինում գործող, թե հուլիսի 1-ից ուժւի մեջ մտած Քրեական օրենսգրքերով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ըստ այդմ, անձանց գաղտնալսում չէր կարող իրականացվել։ Պաշտպանը նշեց, որ ապացույցների անթույլատրելիության հարցը բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, կբարձրացվի նաև՝ հատուկ վերանայման բողոքում։

Իսկ թե ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ դեռևս 2022թ օգոստոսին նախաձեռնված վարույթով ձերբակալությունները, խուզարկությունները միայն օրերս են եղել, պաշտպանը նշեց՝ այդ փաստը քրեական վարույթով անցնող բոլոր անձանց համար անակնկալ է։ Նշենք, որ ձերբակալման որոշման մեջ քննիչը մատնանշել էր անմիջական ծագած կասկածանքը, ինչը պաշտպանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ դա ենթադրում է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջականորեն հետո ծագած կասկածի հիման վրա ձերբակալել են՝ վեց ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Գառնիկ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավել են որոշակի թղթեր, որտեղ իբրև անձանց անուններ են նշված, հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ կազմված է կալանավորման ամբողջ որոշումը, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ այդ ցուցակը կազմված է տարիներ առաջ, քանի որ կան արդեն 6-7 տարի առաջ մահացած անձանց անուններ, որն առհասարակ Գառնիկ Մանուկյանի կողմից չի կազմվել։

«Մահացած մարդկանց անունները չեն կարող ներառվել նոր կազմված ցուցակների մեջ, այսինքն, այդ հանգամանքը հաստատում է, որ հիշյալ ցուցակները, եթե նույնիսկ կան, դրանք կազմվել են շատ ավելի վաղ և որևէ կապ վերաբերելի չեն 2022թ հունիս-հուլիս ամիսներին կատարված գործողություններին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանը դրա վերաբերյալ դատարանում բանավոր հայտնել է, որ դրանք իր կողմից չի կազմվել, դրանց վերաբերյալ տեղեկությունն իմանում է գործից։

Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ամբողջ քրեական վարույթը նախաձեռնված է ապօրինի ձեռք բերված և ոչ թույլատրելի բազմաթիվ հիմքի վրա։ Այս ամիսների ընթացքում Գառնիկ Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, նա չի հարցաքննվել։ Պաշտպանության կողմին հասանելի տվյալներով՝ Գառնիկ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ըստ պաշտպանի, չի էլ կարող լինել, հակառակ դեպքում, կալանավորման միջնորդության շրջանակներում այդ մասին կբարձրաձայնվեր։