Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Գեներալը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով. գնորդն Իշխան Զաքարյանի որդու ընկերն է

Հետքը գրում է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։

Հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։

5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, 5420 քմ հողամասը Պաշտպանության նախարարությունը 2013 թ.-ին վաճառել է Պողոս Պողոսյանին։ Ըստ ՊՆ-ի` հողամասի վաճառքի գինը կազմել է 25 միլիոն 215 հազար 556 դրամ։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել հողամասի օտարման հիմքերը՝ պատաճառաբանելով, թե վաճառքի բոլոր փաստաթղթերը, բացառությամբ պայմանագրի, ոչնչացվել են։ Նախարարության հիմնավորումն այն է, որ փաստաթղթերի պահպանության ժամկետն անցել է, ուստիեւ ոչնչացվել են։

Հողամասը գնելիս Պողոս Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Հողամասը ձեռք բերելուց 3 տարի անց՝ 2016 թ.-ին Պողոսյանը նշանակվում է Գլխավոր շտաբի սպառազինության վարչության պետ։

2020 թ.-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր ծրագրում Արցախի վրա, Պողոս Պողոսյանը որոշում է վաճառել հողամասը։ Այդ մասին իմանում ենք հողամասի վրա տեղադրված «վաճառվում է» ցուցանակից։

2022 թ.-ին Հայաստանում քաղաքական իրավիճակը խաղաղվում է, ռազմական իրադրությունը` սրվում։ Ադրբեջանական ուժերը սեպտեմբերին հարձակվում են արդեն Հայաստանի վրա։ Նույն ժամանակահատվածում Պողոս Պողոսյանը փորձում է ավարտին հասցնել ՊՆ-ից ընդամենը 25 միլիոն դրամով ձեռք բերած հողամասի վերջնական օտարումը։ Գեներալին հաջողվում է հողամասը վաճառել 420 միլիոն դրամով։

                          Ո՞ւմ է վաճառվել հողը, և ի՞նչ են ծրագրում կառուցել

Պողոս Պողոսյանի զոքանչից 5420 քմ մակերեսով հողամասը այս տարվա սեպտեմբերի 20-ին գնել է Գարուշ Պապիկյանը։ Հանրության ուշադրության կենտրոնում Գարուշ Պապիկյանը հայտնվեց 2019-ի մարտին, երբ նրա ընկերությունը սկսեց Ազգային ժողովի մաքրությունն իրականացնել։

Գարուշ Պապիկյանը Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու՝ Վարդան Զաքարյանի ընկերն է։ Իշխան Զաքարյանի փեսայի՝ Խաչատուր Սաֆարյանի հետ էլ բիզնես-գործընկեր է («Քլիներս» ՍՊԸ-ի բաժնետերերն են)։

Գարուշ Պապիկյանը հողամասի համար բանակցել է Պողոս Պողոսյանի հետ, բայց փաստաթղթերով գնել է Լուսիկ Հովսեփյանից։ Հողամասը վաճառվել է 420 միլիոն դրամով, որից 404 միլիոն դրամը Գարուշ Պապիկյանը «Ամերիբանկից» վարկ է վերցրել, իսկ 16 միլիոնը վճարել է իր միջոցներից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։