Թուրքիան հայտարարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման մասին
Ռուսաստանն ու Ուկրաինան, Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչի միջնորդությամբ, մոտ 1000 գերիների փոխանակում են նախապատրաստում, հայտնում է CNN Turk-ը։
Մալքոչի խոսքով` հանդիպումների ընթացքում համաձայնեցվել է եռակողմ պլան, որի ընթացքում Կիևը ներկայացրել է 800 հոգանոց ցուցակ, Մոսկվան՝ 200 հոգուց։
«Միայն խոսելը բավարար չէ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Խոսեք ձեր ղեկավարների հետ՝ մեխանիզմ ստեղծելու համար»,- հեռուստաալիքը մեջբերում է թուրք օմբուդսմենի խոսքերը։