Մենք կարող ենք սեղմել կոճակը և՝ սալամ ալեյքում. Կադիրով
Ռուսաստանը չի կարող պարտվել ոչ մի ռազմական հակամարտությունում, սոցցանցերի ուղիղ եթերում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել հակամարտությունում։
«Կարող ենք սեղմել կոճակը և սալամ ալեյքում: Ինչպես ասաց մեր նախագահը՝ ո՞ւմ է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»,- ասել է Կադիրովը:
Մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կադիրովն ասել է, որ ռուսները, Ռուսաստանի մյուս ժողովուրդների հետ միասին, կգնան դրախտ, իսկ Ռուսաստանի թշնամիները՝ դժոխք։