Պուտինը կարծես լավատես է, և այժմ կարելի է ակնկալել վերադարձ դեպի ռուսական հարձակման տակտիկային. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նշանակումը Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակում է վերադարձ հարձակման տակտիկային, կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Նրա խոսքերը մեջբերում է բրիտանական կառավարության կայքը։
«Այն փաստը, որ Գերասիմովն անձամբ ստանձնել է դաշտային հրամանատարությունը, անշուշտ նշանակալի է: Պուտինը կարծես լավատես է, և քանի որ Գերասիմովի հարգանքը նախագահի նկատմամբ կասկածի տակ չէ, այժմ կարելի է ակնկալել վերադարձ դեպի ռուսական հարձակման տակտիկային, անկախ նրանից, թե որքան կյանք է պահանջվում գործողությունների համար»,- ասել է Ուոլեսը:
Նա ընդգծել է, որ 2023 թվականին միջազգային հանրությունը չի հոգնել Ուկրաինային օգնելուց և չի պառակտվել, ինչպես ակնկալում էր Պուտինը, ընդհակառակը, Արևմուտքն արագացնում է իր ջանքերը։