Երբ որ Արցախի մասին ձեր դիրքորոշումը կասեք՝ կլսեք ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը. Մամիջանյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից»։
«Մենք դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք», - հայտարարեց Մամիջանյանը։
Նա ներողություն խնդրեց Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպված են նայել «նապաստակ նկարոցին»։
«Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք», - նշեց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի «նապաստակ» փարթիին ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»։