Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
Հասարակություն

Նիկոլից ավելի նիկոլ. երբ նժարին սեփական հետույքի փրկությունն է

Հայկական ազգանունով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է․

«Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով. մնացածը տեխնիկական պրոցես է։ Իհարկե՛, արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ. իհարկե՛, կարող են։
«Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է»։

Իհարկե, երբ թերթում ես Գուրգեն Արսենյանի կենսագրական էջերը, անմիջապես պարզ է դառնում, թե ուր են տանում ադրբեջանցու հետ ապրելու Արսենյանի անհագուրդ ցանկությունները․․․

Նույն ինքը՝ «ՄԱԿ» կուսակացության հիմնադիր-նախագահ, նույն ինքը՝ ԲՀԿ ցուցակով 2012-ին ԱԺ մտած ու պատգամավոր դարձած Արսենյանը, 2021-ին էլ որոշեց բռնել ՔՊ պոչն ու սողոսկել ԱԺ՝ հարստությունն ու հետույքը փրկելու համար։

Թե ինչ ունեցվածքի տեր է Արսենյանն ու ինչեր է հայտարարագրել, թերևս դրա մասին բազմիցս հրապարակվել է։

Իր «հերոսություններով» աչքի է ընկել նաև Արսենյանի որդին, ով մի շարք աղմկահարույց պատմությունների մեջ է ընկել, իսկ վերջերս էլ բերման է ենթարկվել թմրանյութ և սառը զենք պահելու կասկածանքով։

Այժմ, որոշ տեղեկություններով, նրա որդին գտնվում է հոգեբուժարանում («Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), որտեղ դարձյալ պատմության մեջ է ընկել։

Չի բացառվում, որ Արսենյանը, տղային հոգեբուժարանում տեղավորել է՝ նրան անմեղսունակ ճանաչելու հույսով․․․ ինչևէ, ամեն դեպքում, իր ծրագրերում հաջողելու և իր պատառները չկորցնելու համար, այսօր Արսենյանը փորձում է հայկական տարածքները միտումնավոր թշնամուն հանձնելու մեջ մեղադրվող Փաշինյան Նիկոլից ավելի Նիկոլ լինել․ մի ժամանակ ԱԺ-ում «հարուստների շահերը» պաշտպանող Արսենյանն այժմ էլ ադրբեջանցիների «փաստաբանն» է դարձել ու նրանց շահերն է պաշտպանում։

Նա ուղիղ տեքստով Արցախ է հրավիրում ադրբեջանցիներին ու բարբաջում, թե՝ «Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է»․․․

Էլ չասենք, որ հենց գուրգենարսենյաններն ու նրանց որդիներն են պղտորում ներքաղաքական կյանքը։

Ու երբ Արսենյանը հոխորտում է, թե թուրքերը մեզ երբեք չեն սպառնացել, թե հնարավոր է ադբեջանցիների հետ ապրել, թե ադրբեջանցիները կարող են գալ Արցախ՝ հարց է առաջանում՝ պատրա՞ստ է նա իր ընտանիքով ապրել ադրբեջանցիների հետ, նրանց ենթակայության տակ: 

Տեղյակ չէ՞, Արսենյանը, թե ինչ են արել այդ «բարեգութ» ադրբեջանցիները մեր հայ զինվորների, գերիների ու նույնիսկ կանանց հետ։

Մոռացե՞լ է Արսենյանը, որ այդ նույն ադրբեջանցիներ էին սեպտեմբերին, Հայաստանի սահմանին մասնատել հայ կին զինծառայողին, կտրել նրա ոտքերը, մերկացրել նրան ու կտրած մատները դրել բերանի մեջ։

Այդքան շո՞ւտ եք մոռանում Քյարամ Սլոյանի ու նրա նման բազում զինվորների կտրած գլուխներն ու մասնատված մարմինները, որոնց հեղինակը նույն ադրբեջանցիներն են։

Իհարկե, այս հիշեցումները կարող էին շատ լինել, եթե ամեն մի տառ ու տող գրելն այդքան ցավեցնող ու արցունքոտ չլիներ․․․

Զարմանալի է՝ իսկապե՞ս այս տհաս ուղեղներին թվում է, որ իրենք ավելի լավն են խոշտանգված հայորդիներից ու ադրբեջանցիներն իրենց կխնայեն ու այս ճակատագրին չեն արժանացնի։

Իսկ Արսենյան Գուրգենին ռեալ կյանքում պահելու երևի թե մեկ բանաձև կա. իր տան թանկարժեք լուսանկարները հանել, որոնք, ի դեպ, իր թույլ տեղն են, փոխարենը ադրբեջանցիների ու թուրքերի կողմից կատարած վայրագություններից լուսանկարներ կախել, որ ամեն օր նայի ու իրեն պատկերացնի այդ մարդկանց փոխարեն: Գուցե հայ մարդ դառնա: 

Արմինե Մկրտումյան