Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի զորամասերը
Ադրբեջանի N զորամաս են այցելել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը և ՊՆ այլ պաշտոնյաներ, հայտնել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։
Նախարարության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի սահմանին տեղակայված այլ զորամասեր։
Գեներալ-գնդապետ Կ.Վելիևը, հանդիպելով բարձր լեռնային, դժվարին տեղանքում ուսուցում անցնողների հետ, զինվորականներին հանձնարարել է գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական մեթոդների և մարտավարության վրա։
Վելիևը հանձնարարականներ է տվել համապատասխան պաշտոնյաներին՝ բարձրացնելու զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, զորավարժությունների ու պարապմունքների ինտենսիվությունն ու որակը։