Արեստովիչը խոսել է իր պաշտոնանկության մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ չի ափսոսում աշխատանքից ազատվելու համար:
Նրա խոսքով՝ ինքը ավելի շատ ժամանակ կունենա մարդկանց տեղեկատվության և հոգեբանական աջակցության համար։ Այս մասին նա ասել է Feigin Live ալիքի եթերում։
«Ես հիմա բացարձակապես ազատ մարդ եմ», - ասաց Արեստովիչը:
Նրա խոսքով, ինքը ցանկացել է օրինակ ծառայել մարդկանց որոշակի շերտի համար, ովքեր չեն լքում իրենց պաշտոնը նույնիսկ ամենածանր իրավախախտումներից հետո, այդ թվում՝ կոռուպցիայից հետո։
«Ես որոշեցի, որ չեմ կառչելու պաշտոնից, այլ ցույց կտամ, թե ինչպես պետք է քաղաքակիրթ ձևով հեռանալ»,- ասաց Արեստովիչը։