Բլինկենը հերթական անգամ քննադատել է Ռուսաստանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մոսկվային մեղադրել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններն օկուպացնելու և հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը բացառելու մեջ։
«Ռուսաստանի Դաշնության պահանջներն Ուկրաինային՝ ճանաչելու նոր տարածքային իրողությունները, անընդունելի են և թույլ չեն տալիս բանակցային գործընթացի հաստատումը»,- ասել է Բլինկենը։