Անկարան Վաշինգտոնի կարևոր գործընկերն ու համագործակցողն է. Պենտագոնի խոսնակ
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը հարցում է ներկայացրել Կոնգրեսին՝ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։
Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների առումով Անկարան Վաշինգտոնի կարևոր գործընկերն ու համագործակցողն է։
Ռայդերն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Թուրքիայի հետ, թե ինչպես կարող են ամրապնդվել հարաբերությունները` հաշվի առնելով երկու կողմերի պաշտպանական կարիքները։