Իրանի դեմ պատժամիջոցներն անօգուտ կլինեն. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան կարծում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները ճիշտ չեն և օգտակար չեն լինի։
APA-ի Ստամբուլի թղթակիցը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանն այդ մասին ասել են Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ իր երկիրը ցանկանում է իրականացնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, և կարևորում է այս երկրի և նրա հարևանների կայունությունը։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Բայց կա պատերազմ, որը շարունակվում է արդեն 11 տարի։ Աստանայի ձևաչափի շրջանակներում պետք է դրական քայլեր ձեռնարկվեն. Դուք գիտեք, որ մենք գործընթաց ենք սկսել Սիրիայի հարցում։ Առաջիկայում սպասվում է արտգործնախարարների հանդիպում։ Մենք Իրանին տեղեկացնում ենք նաև ձեռնարկվելիք քայլերի մասին»,- ասել է Չավուշօղլուն։