Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ռուսաստանն արգելեց Հայաստանից մսի ու կաթնամթերքի ներկրումը

Դեռևս 2015թ-ին խուլ շշուկներ կային, որ Արմավիրի մարզում դաբաղ հիվանդություն է տարածված: Հիվանդության տարածվածության մասին լիազոր մարմինը` սննդի անվտանգության պետական ծառայությունը, որևէ տեղեկություն չի հրապարակել: Կարճ ասած կոծկել է իրողությունը:

Այն, որ Հայաստանում դաբաղ կար, պարզ դարձավ միայն «Россельхознадзор»-ի հրապարակումից, այն է` հունվարի 20-ից ժամանակավորապես արգելվել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ։ Մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան:

Արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, բրդի, կաշիների, մորթիների ներմուծումը:

Այսօր միայն Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք: Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակից դաբաղ հիվանդության դեպքեր:

Հատկանշական է, որ մեկ դեպքով Ռուսաստանը հաստատ Հայաստանից ներկրվող գյուղմթերքի, մասնավորապես, մսամթերթի վրա արգելանք չէր դնի, նաև ՍԱՊԾ-ն նշված մեկ դեպքը անհնարին է, քանի որ դաբաղը լինելով սուր վարակիչ հիվանդություն, արագ տարածվում է, կենդանուց նաև փոխանցվում է մարդուն:

Դաբաղը ուղեկցվում է տենդով, բերանի, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների շուրջը առաջացած բշտիկներով, որոնք կարճ ժամանակում փոխարինվում են խոցերով։

Նշենք, որ 2015թ-ին Հայաստանի մի քանի մարզերում, մասնավորապես Արարատ, Արմավիր, Սյունիք, Կոտայք և այլն տարածված էր թեյլերյոզ հիվանդությունը, ՍԱՊԾ-ն նշեց անկման միայն 5 դեպքի մասին, այն դեպքում, որ թեյլերյոզի տարածվածությունը բավականին մեծ էր, անկումներ ևս կային, տեղեկություններ կային, որ հիվանդ կենդանու միսը վաճառվում է ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքում, այսպես կոչված «ժեխ» ծախողների կողմից, ովքեր էժան ու անորակ մսի առք ու վաճառքով են զբաղված:

Ստացվում է, որ բնակչությունը այս ընթացքում գնել և սնվել է թե թեյլերյոզով, թե դաբաղով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիների մսով, առանց իմանալու այդ մասին, քանի որ ՍԱՊԾ-ի հոգսը մսամթերքի արտահանումը կատարելն է, իսկ այն, որ բնակչությունը սնվում է հիվանդ մսով, դա արդեն ՍԱՊԾ-ի հոգսը չէ:

Ոչ բնակչությունը շահեց ՍԱՊԾ-ի գաղտնապահությունից, ոչ էլ առավել ևս երկիրը, քանի որ ՌԴ-ն արդեն արգելանք է կիրառել և մսամթերքի արտահանման կազմակերպումը կառույցը ինքն իր ձեռքով պարզապես թաղեց, քանի որ ՌԴ-ի համար երկիրը արդեն անվստահելի է, որը ոչ միայն ոչինչ չի անում կանխելու հիվանդության տարածումը, այլև թաքցնում է իրավիճակը սեփական ժողովրդից: