«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

Այսօր Արցախում ապրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին․ Աբրահամյան

Երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն ես վերլուծում, մեկ կարևոր եզրակացություն կա՝ ինչ որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Տեսեք, Արցախի հարցը շուրջ մեկ ամիս քննարկվում էր միջանցքի փակման ու դրա հետևանքների, միջազգային դերակատարների ու ՀՀ իշխանության անբավարար ջանքերի համատեքստում, իսկ վերջին օրերին, Արցախի ներքին ինտրիգների ու Արցախի իշխող վերնախավի հարաբերությունների համատեքստում։

Ավելին՝ մի պահ քննարկումները տեղափոխվեցին այն հարթություն, թե Արցախում և Հայաստանում ով ում է սատարում, ով ում է ատում կամ քննադատում։

Իրավիճակը մի պահ այնպիսի պրիմիտիվ դաշտ մտավ, որ ով պայմանականորեն հայտարարում էր, որ Արցախում արտահերթ ընտրությունները նոր սպառնալիք են առաջացնում մատուցվում էր որպես պետնախարարի գծի սատարողներ և հակառակը։
Կա մի պարզ բան, որը կա՛մ լավ չի բացատրվում, կա՛մ չի հասկացվում կա՛մ որոշ խմբեր նպատակային չեն ուզում հասկանալ։

Կա ընտրության հարց, թե գաղափարական առումով ինչ ճանապարհով ենք առաջնորդվում՝ մտնում ե՞նք Ադրբեջանի խաղի կանոնների դաշտ, թե՞ ոչ։ Արցախը գնում է ինքնորոշմա՞ն, Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում լինելու ուղով։

Հայաստանը պետք է՞ ամբողջությամբ, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային բաղադրիչով, սատարի Արցախին, թե՞ սահմանափակվի սոցիալական, տնտեսական և հումանիտար հարցերով։

Ընտրությունն իր դաժանություններն ունի և որոշում կայացնողը արցախցին է, իսկ Հայաստանը պետք է ողջ փաթեթով սատարի այդ ընտրությանը։

Ես իմ գաղափարական ընտրությունը շատ վաղուց եմ արել, ինքս բազմաթիվ թելերով կապված եմ Արցախի հետ, դեռ չեմ խոսում այն մասին, որ կյանքիս լավագույն 6 տարիներն Արցախում եմ եղել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում Երևանից ասելու, թե ինչպես պետք է ապրի կամ ինչ ճանապարհ ընտրի Արցախում ապրող մարդը։
Ես կարող եմ վերլուծել, դիտարկումներ անել, ռիսկերը մատնանշել, բայց արցախցին պետք է որոշի, թե ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով։

Իմ նպատակն է թույլ չտալ, որ Արցախի հարցով իրական օրակարգը զիջի արհեստականին, իսկ քննարկումների առանցքից գաղափարական հարցերը դուրս գան ու այն տեղափոխվի կենցաղային հարթություն, որովհետև այսօր Արցախում ապրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին»։