Պուտինը կարող է հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալիքի մասին
Առաջիկա օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի մոբիլիզացիայի երկրորդ ալիքի մասին։
Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։
«Պուտինը սիրում է խորհրդանշական ժամկետներ օգտագործել ռուս ժողովրդին դիմելու համար։ Որոշ ռուս բլոգերներ նշել են, որ նա կօգտագործի այս հնարավորությունը՝ կա՛մ մոբիլիզացիա, կա՛մ պատերազմ հայտարարելու Ուկրաինային: Ուկրաինայի և արևմտյան հետախուզությունը նաև բազմիցս զգուշացրել է Պուտինի մոբիլիզացիոն գործողությունների մասին, որոնք նախատեսված են հունվարի կեսերին»,–նշվում է հոդվածում։