Կրեմլն արձագանքել է Կիևի հայտարարություններին
Ուկրաինան, դատելով իր օրենսդրությունից, բացառում է Ռուսաստանի հետ բանակցությունները։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կիևի կողմից առաջադրված երկխոսության պայմանների մասին հարցին։
Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Ուկրաինան չի հրաժարվում բանակցություններից, սակայն Ռուսաստանը նրանց ոչ թե առաջարկում է, այլ վերջնագիր է ներկայացնում։
«Սակայն, դատելով օրենքով, Ուկրաինան, իրավական տեսանկյունից, բացառում է բանակցությունների հնարավորությունը», - պատասխանել է Պուտինի խոսնակն իր ուկրաինացի գործընկերոջը։