«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

Թուրքիան սպառնացել և սպառնում է Հայաստանին․ ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում «Թուրքիան սպառնացել և սպառնում է Հայաստանին․ ՔՊ-ական պատգամավորը սխալվում է» վերատառությամբ հրապարակում է արել, որում մասնավորապես գրել է․ 

«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից:

Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ:

Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:

Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:

Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»:

Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս»։