Մեդվեդևը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանները
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պայմաններ է անվանել Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների համար։
«Նոր բանակցությունները պահանջում են միասնական ըմբռնում։ Նախ՝ Ուկրաինայի նախկին տարածքների ժողովրդի ինքնորոշման արդյունքների ճանաչում, որոնք այսօր ներառված են Ռուսաստանի ներքին օրենսդրության մեջ։ Երկրորդ՝ ստեղծված իրավիճակի և ապագա միջազգային հարաբերությունների համար նախատեսված հատուկ միջազգային նորմերի մշակում։ Ինչպես դա եղել է, ասենք, ՄԱԿ-ի կանոնադրության նախապատրաստման ժամանակ` 1945 թվականին։ Իրականում սա նոր միջազգային կանոնների ստեղծումն է, որոնք կլարցնեն համակարգը»,- գրել է նա Telegram-ում։