Իրանի ԱԳ նախարարը՝ Լիբանանում էլեկտրական ենթակառուցվածքներ կառուցելու մասին
Մենք որոշ քայլեր են ձեռնարկել Լիբանանում էլեկտրաէներգիայի լուրջ անջատումները վերացնելու և այս ոլորտում Բեյրութի վարչակազմին լուծումներ առաջարկելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական Akşam-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Էմիր Աբդոլլահիյանի կատարած հայտարարությանը։
Նախարարը նաև նշել է․ «Լիբանանի տեխնիկական թիմերը եկան Թեհրան և բանակցեցին էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի մատակարարման շուրջ։ Որպես Իրան՝ մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Լիբանանին։ Մենք կարող ենք էլեկտրաէներգիայի օբյեկտներ կառուցել մեր սեփական ինժեներական և ֆինանսական միջոցների շրջանակներում և համերաշխ լինելով կառավարության հետ, որպեսզի Լիբանանը կարողանա արտադրել իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիան»: