Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

ՀՀ վարչապետի որոշումն անմիջական վնաս է հասցնում մարզպետարանների աշխատանքի հանրայնացմանը․ Հայկական PR ասոցիացիա

Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ փոփոխություններ են իրականացվել ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրություններում: Նոր փոփոխությունների համաձայն՝ Հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլվում է Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ՝ ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Հայկական Փի Ար ասոցիացիան՝ որպես Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն, իր խորին մտահոգությունն է հայտնում վարչապետի սույն որոշման վերաբերյալ:

«Այս որոշումն, ըստ էության, զրկում է մարզպետարաններին տեղեկատվական քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմից: Հասարակայնության հետ կապերի բաժինն այն միակ ստորաբաժանումն է, որը պետական մակարդակով ապահովում է մարզերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության մշակումն ու հանրային հասանելիությունը:

Փաստացի Հայաստանի դեմ շարունակաբար իրականացվող ռազմական հարձակումների, իրավիճակի սրացումների համատեքստում տեղական ինքնակառավարման մարմիններին խիստ անհրաժեշտ է մասնագիտական ստորաբաժանում, որը կապահովի ԶԼՄ-ների հետ աշխատանքն ու ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ կանխելով ապատեղեկատվությունն ու դրա տարածումից ստացած վնասը:

Իր գործունեության բնույթով Հասարակայնության հետ կապերի բաժինը որևէ ֆունկցիոնալ-կիրառական աղերս չունի Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ, որոնք իրականացնում են կադրային քաղաքականության և փաստաթղթաշրջանառության գործառույթ: Այսպիսով, մեկ ոլորտի մասնագետը չի կարող վարչության պետի պաշտոնում գործառնական առումով իրականացնել միմյանցից խիստ տարբերվող այս երեք բաժինների գործառույթները:

Բացի այդ, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը համատեղությամբ նաև մարզպետի մամուլի խոսնակն է, ով նաև ապահովում է ԶԼՄ-ների հետ աշխատանքը։

Այս պարագայում արդեն պարզ չէ, թե ով է լինելու ԶԼՄ-ների հետ կապի ապահովման և տեղեկատվության տրամադրման ուղղակի պատասխանատուն:

Հանրային կապերի մասնագետների գործառույթը հասարակության տարբեր շերտերի հետ հաղորդակցություն իրականացնելն է՝ տեղեկատվության մշակման, ուղերձների ձևակերպման, հանրային կարծիքի ուսումնասիրման, ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ձևավորման գործիքների կիրառմամբ և հետադարձ կապի ապահովմամբ:

Ամբողջ աշխարհում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց առավել պահանջված և խիստ անհրաժեշտ է դառնում հաղորդակցման մասնագետների աշխատանքը: Սակայն, ՀՀ վարչապետն իր որոշմամբ, ըստ էության, թուլացնում է տարածքային կառավարման մարմինների՝ հասարակության հետ հաղորդակցման, իրազեկման հնարավորությունները:

Հայկական Փի Ար ասոցիացիան առաջարկում է նման որոշումների կայացումը քննարկել մասնագիտական համայնքի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ, որպեսզի պետական մակարդակով մասնագիտական ոլորտին առնչվող որոշումները ծառայեն բացառապես ոլորտի զարգացմանը, այլ ոչ՝ հետընթացին:

Հայկական Փի Ար ասոցիացիան պատրաստ է հանձնառել մասնագիտական քննարկումների գործընթացի կազմակերպումը:

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

Հայկական Փի Ար ասոցիացիան միավորում է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և կազմակերպություններին, նպաստում է նրանց կրթմանն ու վերապատրաստմանը։

Իրականացնում է ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, նպաստում հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը»,-ասված է հաղորդագրությունում: