Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ սերմանել 29.800 քկմ տարածքի թիվը. Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզապես՝ բարձր մտածում եմ, կիսվում մտածող ընկերներիս հետ…

Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարարեսակ էլտաները՝

1. ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,

2. չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,

3. աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,

4. նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,

5. թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:

Հայաստանում գործող իշխանությունը, նախատիպերի նման, չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը: Արցախի կամ ՀՀ յուրաքանչյուր մարզի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ սերմանել 29.800 քկմ տարածքի թիվը:

Որքան հայ ժողովրդի գոյատևման, մղած (իրեն պարտադրված) պատերազմների գաղափարական հիմքը սահմանափակենք բացառապես «տարածքի» բաղադրիչով, այնքան արմատավորելու ենք՝ հավաքական թշնամու կերպարի միֆականացումից եկող դարավոր «վախը», ուստիև՝ անվտանգության ապահովման արտաքին պատրոնաժի խոսույթը դուրս չի գալու մեր առօրյայից, գիտակցությունից ու կենցաղից: Այլ կերպ՝ ռուսական կամ իրանական, թուրքական կամ ամերիկյան անվտանգության մտացածին երաշխիքների մասին խոսելը արգելակելու է ազգի ու նրա ինքնության ձևավորման կարևորագույն բաղադրիչը՝ ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքի» սահմանագծումը: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական օրակարգը հանգեցնելու է որոշումների ու մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական իլիկը մանելուն, ինչով էլ զբաղված է ՀՀ իշխանությունը՝ սերմանել վախ, ուստիև՝ գիտակցորեն նախապատրաստել հանձնվելուն:

1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր… Այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի՝ Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել և մտանք թշնամու հետ պատերազմ՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը:

Արցախի, Սյունիքի կամ Արևմտահայաստանի համար մենք ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած տարածքի, այլ ինքնությ՛ան կռիվ պիտի մղենք:

Այլապես՝ հավաքական ինքնության ու «մենքի», վերջինի կենսատարածքի ստեղծման ճգնաժամը շարունակելու է ուրվականի պես ուղեկցել մեզ սերնդե-սերունդ:

Թուրքի կերպարի միֆականացումը, ինչը փորձում են անել հայաստանյան «էլիտայի» կերակրատաշտից օգտվող թերուսները, լինեն՝ քաղաքական գործիք, թաշկինակ, գործիչ, թե օլիգարխ, նրանց սպասարկող քաղաքական ու քարոզչական հարճերը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ թյուրքական հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»: