ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և Հայաստանն այնտեղ կշարունակի իր աշխատանքը. Միրզոյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և մենք կշարունակենք այնտեղ մեր աշխատանքը։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ կան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում։
Ի պատասխան՝ Միրզոյանը հիշեցրեց, որ 2022 թվականի վերջին Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել մեծ քննարկում։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Փաստաթուղթը շրջանառության մեջ էր։ Ցավոք, այն չընդունվեց։ Այս հայտարարությունը չհաջողվեց ընդունել առանձին երկրների, այդ թվում՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով»,-նշեց նա։