Ռուսաստանի հետ կապված ԱՄՆ-ը Թուրքիային ոչ մի առաջարկ չի արել. Չավուշօղլու
ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված նրա ջանքերի լույսի ներքո։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
«Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերի, հացահատիկի գործարքի իրականացման գործում ունեցած ներդրման համար»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը ոչ մի պայման չի առաջադրել Անկարային Սիրիայի հյուսիսում հնարավոր սահմանային գործողության հարցում։