ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ կազատվի նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը
Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ աշխատանքից կազատվի նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայության գծով տեղակալը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։