Կա նախնական վարկած առ այն, որ զորամասում հրդեհը բռնկվել է ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Արգիշտի Քյարամյան
Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է: Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ 532–րդ հոդվածի 4–րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են»,-նշեց Քյարամյանը։