Զելենսկին կասկածի տակ է դրել Վլադիմիր Պուտինի գոյությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկածի տակ է դրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի գոյությունը։
Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ուկրաինան հրաժարվում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելուց։
«Ես վստահ չեմ, որ Ռուսաստանի նախագահը, ով երբեմն հայտնվում է հանրության առաջ, ինքն է, որ կա։ Ես այնքան էլ չեմ հասկանում, որ նա ողջ է, անկախ նրանից՝ որոշումներ է կայացնում հենց ինքը, թե ինչ-որ մեկն է որոշում է կայացնում։ Ես նրանից տեղեկություն չունեմ»,- ասել է Զելենսկին։