Ո՞ւմ ենք փորձում խաբել՝ սա անվերջ շարունակվելու է, մինչև հանձվելը չփոխարինվի պայքարելու աշխարհընկալմամբ․ Ստեփան Դանիելյան
Վիճակը շատ պարզ է: Ֆեսյբուքյան իր էջում գրել է վերլուծաբան, քաղաքագետ Ստեփան Դանելյանը։
«2020 թվականի պատերազմից հետո երկու ճանապարհ մենք ունեինք՝ կամ ՊԱՅՔՍՐԵԼ, կամ ՀԱՆՁՆՎԵԼ թշնամու ողորմածությանը:
Հանձնվելն առաջարկել էր Փաշինյանն ու իր թիմը՝ «Խաղաղության դարաշրջանը», Արցախից հրաժարվելը և մյուս թեզերը Հանձնվելու գաղափարախոսությունն էր, որը 2021-ի հունիսին Հայաստանի բնակչության մեծամասնությունը ընտրեց:
ՀԱՆՁՆՎԵԼՈՒ պարագայում մեզ բանակ, բնականաբար, պետք չէ, պետք չեն դիրքեր, զինվորների համար տարրական պայմաններ, մեզ անգամ արտաքին քաղաքականություն պետք չէ ու ՀԱՆՁՆՎԵԼՈՒ թեզերը պետական ու մերձ իշխանական եթերներից, ԱԺ ՔՊ պատգամավորների շուրթերից մեղրի պես թափվում է, ամեն օր: Եւ այս ընթացքում մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, տասնյակներով, հարյուրներով։
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ թշնամին ողորմած չէ, եւ առհասարակ, ինչու պետք է ողորմած լինի, պետք է մինչև վերջ մեզ վերացնի: Դա բնական է:
Եկեք անկեղծ լինենք, ո՞ւմ ենք փորձում խաբել, սա անվերջ շարունակվելու է, մինչև ՀԱՆՁՆՎԵԼԸ չփոխարինվի ՊԱՅՔԱՐԵԼՈՒ աշխարհընկալմամբ:
Կամ սրանք մնում են ու ամեն ինչ նույն կերպ շարունակվում է, կամ հեռացվում են եւ «շուռ ենք տալիս սեղանն» ու նոր կյանք ենք սկսում: Մնացած խոսքերն ավելորդ է»,- գրել է նա։