Ռուսաստանն ու Բելառուսը միասնական դիրքորոշում ունեն. Լավրով
Ռուսաստանն ու Բելառուսը միասնական դիրքորոշում ունեն, թե ինչ նպատակների պետք է հասնել Ռուսաստանի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։
Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել այն մասին, թե ինչպես է զարգանում իրավիճակը ուկրաինական իրադարձությունների շուրջ հատուկ ռազմական գործողության շրջանակներում։
«Այստեղ մենք միասնական դիրքորոշում ունենք, թե ինչ նպատակներ է պետք հասնել և ինչպես ապահովել, որ ոչ Ռուսաստանին, ոչ Բելառուսին մեր հարևանները վտանգ չտան»,- ասել է Լավրովը։