Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլին. Աբդոլլահյան
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլին, բայց առանց նախապայմանների և ԱՄՆ-ի իրատեսական մոտեցմամբ։
Այս մասին հինգշաբթի օրը TRT World-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Մենք մի քանի անգամ մոտեցել ենք համաձայնագրի վերջնական փուլին։ Սակայն այս փուլերում երբեմն ԱՄՆ-ն հանդես էր գալիս գաղափարներով կամ հիմնավորումներով։ Վերցնենք, օրինակ, Իրանում անկարգությունները։ Մի կողմից ամերիկացիները մեզ հաղորդագրություններ ուղարկեցին, որ պատրաստ են գործարքի վերջին փուլերին։ Նրանք ասացին, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ, իսկ Իրանում անկարգությունները և Իրանում իրավիճակը ամերիկացիների առաջնահերթությունն են։ Հետո ես հայտարարեցի, որ ամերիկացիները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները պաշտոնական ուղիներով մեզ ուղարկած հաղորդագրությունների և ԶԼՄ-ներում իրենց արած վիճահարույց մեկնաբանությունների վերաբերյալ»,- ասել է նա։