Պատմության ուսուցչին խունտայի մեկ այլ անդամով փոխարինելը ոչինչ չի տալու՝ քանի դեռ ողբերգության գլխավոր պատճառը՝ գերագույն պատուհասը, իր աթոռին է
Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի զորամասերից մեկի վաշտում տեղի ունեցած հրդեհին ու ՊՆ արձագանքին։
«Լիովին հասկանալի է և ընդունելի պաշտպանության նախարարի աթոռին հայտնված պատմության ուսուցչի հրաժարականը պահանջող մարդկանց ցասումն ու նյարդային հոգեվիճակը, բայց մի դաժան իրողություն կա՝ նրա փոխարեն նախարարի աթոռին կարող է հայտնվել անդո քոչարյան, հայկ կոնջորյան, դիջեյ էդո, ինչու չէ՝ ղուշբազ ալփո կամ կամուֆլյաժ քիսո անուններով ու մականուններով անձինք, որոնք ներկայումս պատասխանատու պաշտոնների են թուրքական դուքանում:
Ես չեմ ասում՝ պատմության ուսուցիչը նրանցից ավելի լավն է, հետևաբար՝ ավելի լավ է ինքը մնա, քան թվարկածս խայտառակությունները: Խոսքն այն մասին է, որ պատմության ուսուցչին խունտայի մեկ այլ անդամով փոխարինելը ոչինչ չի տալու, և քանի դեռ ողբերգության գլխավոր պատճառը, գերագույն պատուհասն իր աթոռին է, արյուն է հորդալու ամենուր...»,-գրել է Վահե Սարգսյանը։