Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում. սուտ ու կեղծիք են տարածել Էդմոնի միջոցով․ Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում՝ Էդմոնի հայտարարությունը` իբրև թե Իտալիայում պատվիրած զինվորական մոդուլային կացարանների մասին: Ոչինչ էլ չեն արել ու չեն կարողանալու անելու:
Երեկ սրանց տեղեկատվական խորհրդատուները, վախենալով բարձրացող դժգոհության ալիքից, ամենայն հավանականությամբ խորհուրդ են տվել ինչ-որ մեկի միջոցով նման կեղծ հայտարարություններ տարածել` կրքերը հանդարտեցնելու համար: Սրանք էլ, ինչպես տեսանք, այդ սուտը տարածել են Էդմոնի միջոցով»։