Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Երկուշաբթի՝ 2023 թվականի հունվարի 23-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին ասվախէ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ լրատվամիջոցների ներկայության հնարավորություն չի լինի:
Միջոցառումից հետո ՆԱՏՕ-ի լուսանկարիչների կողմից արված լուսանկարները հասանելի կլինեն ՆԱՏՕ-ի կայքում: