Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել
Մամուլ

ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնք դեմ են Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել:

Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված եւ քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։ Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։