«Պապիկյանի հրաժարականի պահանջով Նիկոլից շեղելու» մեջ ինձ մեղադրող հարգելի ընդդիմադիրնե՛ր, ո՞ւր եք․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օր երրորդ... «Պապիկյանի հրաժարականի պահանջով Նիկոլից շեղելու» մեջ ինձ մեղադրող հարգելի ընդդիմադիրնե՛ր, ո՞ւր եք։
Նիկոլի հրաժարականի հզոր արշավն ո՞ւր է, որ ինձ պես մոլորյալներն ու քաղաքական պայքարից բան չհասկացողները միանան դրան։
Չեմ տեսնում լրահոսումս ձեր հարյուրավոր գրառումները, կոչերը, ստորագրահավաքները, փողոցից չեն լսվում վուվուզելների ճղճղոցները։
Տղանե՛ր ու աղջիկնե՛ր, տիկնա՛յք և պարոնայ՛ք, ո՞ւր կորաք։
Ինչի՞ն եք սպասում։
Ալո՞»։